Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ալավերդիի գործարանը վաղ թե ուշ պետք է փակվի. Ավինյան

Ալավերդիի գործարանը վաղ թե ուշ պետք է փակվի. Ավինյան
02.11.2018 | 15:53

«Խնդիրը կառավարության հետ չէ կապված, կա դատական վեճ է երկու ընկերությունների միջև: Մենք փորձում ենք խնդիրը հնարավորինս արագ բերել տրամաբանական հանգուցալուծման»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն՝ անդրադառնալով Ալավերդի քաղաքի պղնձաձուլական գործարանի խնդրին:


Նա նաև ասել է, որ բանակցությունները առաջ են գնում, և մոտ ժամանակում հնարավոր է հանգուցալուծում գտնել։
«Մենք մեզանից կախված ամեն ինչ անելու ենք խնդիրը լուծելու համար, բայց վաղ, թե ուշ պղնձաձուլական գործարանը կա՛մ պետք է փակվի, կա՛մ մոդեռնիզացվի»,- ընդգծել է Ավինյանը:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում փոխվարչապետի պաշտոնակատար Ավինյանը մի քանի հանդիպումներ է ունեցել գործարանի տնօրեն Վալերի Մեջլումյանի հետ, ինչից հետո սակայն դեռևս էական լուծումներ չեն գտվել: Սակայն «Իրատեսի» աղբյուրների փոխանցմամբ՝ գործարանի աշխատանքները հնարավոր է լինելու երկարացնել ևս մեկ տարով:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 5825

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ